Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել
SOCIETY«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները՝ մեկ վայրում»,- նշեց Մինասյանը։
Նրա փոխանցմամբ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ կես մլն դոլար, առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։ Նա նշեց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրչի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



