Գիշերը իրավիճակը լարվել է Տավուշում
ОБЩЕСТВОԱյս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն։
Իրավիճակը Տավուշում շարունակում է լարված մնալ։ Որոշ ժամանակ առաջ թշնամու կողմից արձակվել է մի քանի կրակահերթ մեր դիրքերի ուղղությամբ։ Թշնամու սադրանքին անմիջապես պատասխան կրակ է տրվել, ինչի արդյունքում կրակոցները դադարել են: Թշնամին ակնհայտորեն ստուգում է մեր տղաների զգոնությունը։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզում՝ սահմանամերձ Չինարի գյուղի մոտ։ Կրակոցները սկսվել են գիշերը` կարճ ժամանակով։ Տուժածներ չկան։
Դեռ հունվարի 15-ին գրել էինք Տավուշում Ադրբեջանի ԶՈՒ֊ի կողմից նախապատրաստվող սադրանքների մասին։ Այդ ամբողջ ընթացքում այնտեղ լարված էր, գիշերը սկսվեց առաջին հրաձգությունը։ Իրադարձությունների վայրից ստացված տեղեկատվության համաձայն` բոլորը պատրաստվում են իրադարձությունների զարգացմանը։ Շատ զարմանալի կլիներ, եթե այս օրն անցներ առանց սադրանքի։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



