Գիշերը իրավիճակը լարվել է Տավուշում
SOCIETYԱյս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն։
Իրավիճակը Տավուշում շարունակում է լարված մնալ։ Որոշ ժամանակ առաջ թշնամու կողմից արձակվել է մի քանի կրակահերթ մեր դիրքերի ուղղությամբ։ Թշնամու սադրանքին անմիջապես պատասխան կրակ է տրվել, ինչի արդյունքում կրակոցները դադարել են: Թշնամին ակնհայտորեն ստուգում է մեր տղաների զգոնությունը։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզում՝ սահմանամերձ Չինարի գյուղի մոտ։ Կրակոցները սկսվել են գիշերը` կարճ ժամանակով։ Տուժածներ չկան։
Դեռ հունվարի 15-ին գրել էինք Տավուշում Ադրբեջանի ԶՈՒ֊ի կողմից նախապատրաստվող սադրանքների մասին։ Այդ ամբողջ ընթացքում այնտեղ լարված էր, գիշերը սկսվեց առաջին հրաձգությունը։ Իրադարձությունների վայրից ստացված տեղեկատվության համաձայն` բոլորը պատրաստվում են իրադարձությունների զարգացմանը։ Շատ զարմանալի կլիներ, եթե այս օրն անցներ առանց սադրանքի։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



