Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ
БЛОГՀայ Ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, Հայի և Հայաստանի հուսալի թիկո՛ւնք, ո՛ւժ և զորությո՛ւն, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների, «Հայոց Արծիվների» ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պաշտպանող անբեկանելի երդում:
Արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր Քեզ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո ծննդի և Քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին, միշտ Քո շարքերում։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև …
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանա՛կ:
ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



