Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ
ԲԼՈԳՀայ Ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, Հայի և Հայաստանի հուսալի թիկո՛ւնք, ո՛ւժ և զորությո՛ւն, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների, «Հայոց Արծիվների» ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պաշտպանող անբեկանելի երդում:
Արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր Քեզ, հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:
«Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո ծննդի և Քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին, միշտ Քո շարքերում։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև …
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց Ազգային Բանա՛կ:
ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



