Էդ Շիրանը հրաժարվել է սմարթֆոնի օգտագործումից՝ հոգեկանը պահպանելու համար
ОБЩЕСТВОԲրիտանացի երգիչ Էդ Շիրանը The Collector’s Edition-ի փոդքասթում պատմել է, որ ինքը ստիպված է եղել հրաժարվել հեռախոսից՝ հոգեկանը պահպանելու համար։
«Ես ինձ հիասթափված ու ճնշված էի զգում, երբ օգտվում էի բջջային հեռախոսից։ Ես անընդհատ վատ տրամադրություն ունեի», - պատմել է Շիրանը։
Երգիչը նշել է, որ բջջային հեռախոսից հրաժարվելուց հետո իր կյանքում կարծես «վարագույրը բարձրացել»։ Շիրանն ընդգծել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ պարզապես սահմանափակել է դրանք։ Այժմ երաժիշտը հիմնականում օգտվում է էլեկտրոնային փոստից։
Մի քանի օր շարունակ Շիրանը պատասխանում է տասնյակ նամակներին եւ իրեն ճնշված չի զգում։ Երգիչն ընդգծել է, որ բջջային հեռախոսի բացակայության շնորհիվ իրեն հիմա ոչինչ չի շեղում մտերիմների հետ իրական շփումից:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



