Էդ Շիրանը հրաժարվել է սմարթֆոնի օգտագործումից՝ հոգեկանը պահպանելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի երգիչ Էդ Շիրանը The Collector’s Edition-ի փոդքասթում պատմել է, որ ինքը ստիպված է եղել հրաժարվել հեռախոսից՝ հոգեկանը պահպանելու համար։
«Ես ինձ հիասթափված ու ճնշված էի զգում, երբ օգտվում էի բջջային հեռախոսից։ Ես անընդհատ վատ տրամադրություն ունեի», - պատմել է Շիրանը։
Երգիչը նշել է, որ բջջային հեռախոսից հրաժարվելուց հետո իր կյանքում կարծես «վարագույրը բարձրացել»։ Շիրանն ընդգծել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ պարզապես սահմանափակել է դրանք։ Այժմ երաժիշտը հիմնականում օգտվում է էլեկտրոնային փոստից։
Մի քանի օր շարունակ Շիրանը պատասխանում է տասնյակ նամակներին եւ իրեն ճնշված չի զգում։ Երգիչն ընդգծել է, որ բջջային հեռախոսի բացակայության շնորհիվ իրեն հիմա ոչինչ չի շեղում մտերիմների հետ իրական շփումից:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



