Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԱԴԱԹԱՇԵՆ. Արտակ Զաքարյան
БЛОГՄԱԴԱԹԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Համայնք տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից այն հեռու է 24 կմ։
Ընդհանուր առմամբ համայնքը լեռնային է, ունի 506.4 հա տարածք, որից 225.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 262.85 հա անտառային հողեր։ Մադաթաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ (17-րդ դար), աղբյուր (17-րդ դար), խաչքար «Ժայռախաչ» 13-14 դդ, սրբատեղի «Ըխտըլհազ» 19-20 դարեր․ գյուղում հաշվառված է 6 հուշարձան։
Մինչև 2020 թվականի օկուպացիան համայնքի բնակչության թիվը կազմում էր 104 մարդ, կար 30 տնտեսություն։ Ինչպես ողջ Արցախում, այնպես էլ այստեղ՝ բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



