Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԱԴԱԹԱՇԵՆ. Արտակ Զաքարյան
BLOGՄԱԴԱԹԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Համայնք տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից այն հեռու է 24 կմ։
Ընդհանուր առմամբ համայնքը լեռնային է, ունի 506.4 հա տարածք, որից 225.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 262.85 հա անտառային հողեր։ Մադաթաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ (17-րդ դար), աղբյուր (17-րդ դար), խաչքար «Ժայռախաչ» 13-14 դդ, սրբատեղի «Ըխտըլհազ» 19-20 դարեր․ գյուղում հաշվառված է 6 հուշարձան։
Մինչև 2020 թվականի օկուպացիան համայնքի բնակչության թիվը կազմում էր 104 մարդ, կար 30 տնտեսություն։ Ինչպես ողջ Արցախում, այնպես էլ այստեղ՝ բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



