Հոլանդը վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից
СПОРТԴորտմունդի «Բորուսիան» իր կայքում հայտնել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից:
Նորվեգացին մկանային վնասվածք է ստացել Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ խաղում (3-2) և փոխարինվել 63-րդ րոպեին։
«Բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ Հոլանդը մկանային խնդիրներ ուներ, որոնք պահանջում են բուժում և լրացուցիչ հետազոտություններ առաջիկա օրերին»,- ասվում է «Բորուսիայի» հաղորդագրության մեջ:
Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



