Հոլանդը վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից
SPORTԴորտմունդի «Բորուսիան» իր կայքում հայտնել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից:
Նորվեգացին մկանային վնասվածք է ստացել Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ խաղում (3-2) և փոխարինվել 63-րդ րոպեին։
«Բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ Հոլանդը մկանային խնդիրներ ուներ, որոնք պահանջում են բուժում և լրացուցիչ հետազոտություններ առաջիկա օրերին»,- ասվում է «Բորուսիայի» հաղորդագրության մեջ:
Այս մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



