Բացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունը
ОБЩЕСТВОՀունվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 30 տարեկան երկու երիտասարդի: Նույն օրը, ժամը 02.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



