Բացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 30 տարեկան երկու երիտասարդի: Նույն օրը, ժամը 02.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



