Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի
ОБЩЕСТВОՊոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան:
Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է, որ հունվարի 19-ին ոգեկոչում են 15 տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Նա հիշեցրել է, որ Դինքն արժանացել է Oxfam Novib մրցանակի խոսքի ազատության, հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: «Փարիզը հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին՝ քաղաքում նրա անունով վայր անվանակոչելով Փարիզ 13 թաղամասում»,- գրել է Նգատչան:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



