Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի
SOCIETYՊոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան:
Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է, որ հունվարի 19-ին ոգեկոչում են 15 տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Նա հիշեցրել է, որ Դինքն արժանացել է Oxfam Novib մրցանակի խոսքի ազատության, հայերի և թուրքերի հաշտեցման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: «Փարիզը հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին՝ քաղաքում նրա անունով վայր անվանակոչելով Փարիզ 13 թաղամասում»,- գրել է Նգատչան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



