Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆ
ОБЩЕСТВОՀունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը։
«Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը։ Մյուս վիրավոր զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ»,- ասել է նա:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



