Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆ
SOCIETYՀունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը։
«Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը։ Մյուս վիրավոր զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ»,- ասել է նա:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



