Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի
МЕЖДУНАРОДНОЕԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 002-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2394 նոր դեպք, որից 274-ը հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչև օրս գրանցված 6 214 781 դեպքից 6 մլն 058 586-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1462 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
60 251 217 քաղաքացի Իրանում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 52 974 192 քաղաքացի՝ արդեն երկրորդ դեղաչափը: Երրորդ, այսինքն խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը հասել է 11 745 289-ի:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



