Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի
INTERNATIONAL NEWSԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 002-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2394 նոր դեպք, որից 274-ը հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչև օրս գրանցված 6 214 781 դեպքից 6 մլն 058 586-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1462 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
60 251 217 քաղաքացի Իրանում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 52 974 192 քաղաքացի՝ արդեն երկրորդ դեղաչափը: Երրորդ, այսինքն խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը հասել է 11 745 289-ի:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



