Խամեսը փրկել է մրցակցի ֆուտբոլիստի կյանքը. նրա մոտ խաղի ընթացքում սրտի կանգ է գրանցվել
СПОРТ«Ալ-Ռայանի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը փրկել է «Ալ-Վակրու» թիմի մալիացի պաշտպան Ուսման Կուլիբալիի կյանքը Քաթարի առաջնության 13-րդ տուրի խաղում, հայտնում է beIN Sports-ը:
Առաջին կեսում Կուլիբալին ուշագնաց է եղել: «Էվերթոնի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը շտապել է օգնության՝ նախքան բժիշկները դուրս կգային խաղադաշտ: Ռոդրիգեսն ուղղել է 32-ամյա ֆուտբոլիստի գլուխը, որպեսզի նա կարողանա շնչել: Մալիացին տեղափոխվել է հիվանդանոց. հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում:
Խաղից հետո լիգան հաստատել է, որ Կուլիբալին սրտի կաթված է ստացել:
Ռոդրիգեսը 2021 թվականի սեպտեմբերից է հանդես գալիս «Ալ-Ռայան» ակումբում: Քաթարի ընթացիկ առաջնությունում նա 7 խաղի է մասնակցել, դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



