Խամեսը փրկել է մրցակցի ֆուտբոլիստի կյանքը. նրա մոտ խաղի ընթացքում սրտի կանգ է գրանցվել
SPORT«Ալ-Ռայանի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը փրկել է «Ալ-Վակրու» թիմի մալիացի պաշտպան Ուսման Կուլիբալիի կյանքը Քաթարի առաջնության 13-րդ տուրի խաղում, հայտնում է beIN Sports-ը:
Առաջին կեսում Կուլիբալին ուշագնաց է եղել: «Էվերթոնի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը շտապել է օգնության՝ նախքան բժիշկները դուրս կգային խաղադաշտ: Ռոդրիգեսն ուղղել է 32-ամյա ֆուտբոլիստի գլուխը, որպեսզի նա կարողանա շնչել: Մալիացին տեղափոխվել է հիվանդանոց. հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում:
Խաղից հետո լիգան հաստատել է, որ Կուլիբալին սրտի կաթված է ստացել:
Ռոդրիգեսը 2021 թվականի սեպտեմբերից է հանդես գալիս «Ալ-Ռայան» ակումբում: Քաթարի ընթացիկ առաջնությունում նա 7 խաղի է մասնակցել, դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



