Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից արձակած կրակոցները լսվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Կայքը նշում է, որ Telegram ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ Նորաբակ գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում և ընդհանուր առմամբ հայկական կողմն ունի 5 վիրավոր, սակայն վնասվածքները թեթև են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,– նշեց Ասատրյանը։
Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, ասաց, որ նման բաներ չեն տեսել։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



