Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար
SOCIETYԳեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից արձակած կրակոցները լսվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Կայքը նշում է, որ Telegram ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ Նորաբակ գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում և ընդհանուր առմամբ հայկական կողմն ունի 5 վիրավոր, սակայն վնասվածքները թեթև են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,– նշեց Ասատրյանը։
Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, ասաց, որ նման բաներ չեն տեսել։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



