Նյու Յորքում վերջին 30 տարում բռնկված ուժեղագույն հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հաստատել է, որ Բրոնկում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա:
«Այսօր մենք 19 հարևան ենք կորցրել: Դա մեծ ողբերգություն է: Եկեք աղոթենք նրանց համար, ում մենք կորցրել ենք, հատկապես 9 անմեղ երիտասարդ կյանքի համար, որոնք ավարտվել են այսօր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է քաղաքապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ քաղաքի իշխանությունները հրդեհն անվանել են ուժեղագույնը վերջին 30 տարում: Հրդեհը ներկա պահին մարվել է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



