Նյու Յորքում վերջին 30 տարում բռնկված ուժեղագույն հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հաստատել է, որ Բրոնկում կիրակի տեղի ունեցած հրդեհի հետևանքով 19 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա:
«Այսօր մենք 19 հարևան ենք կորցրել: Դա մեծ ողբերգություն է: Եկեք աղոթենք նրանց համար, ում մենք կորցրել ենք, հատկապես 9 անմեղ երիտասարդ կյանքի համար, որոնք ավարտվել են այսօր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է քաղաքապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ քաղաքի իշխանությունները հրդեհն անվանել են ուժեղագույնը վերջին 30 տարում: Հրդեհը ներկա պահին մարվել է:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



