Վտանգված է Ղազախստանի հայերի կյանքը. Նաիրի Հոխիկյան
БЛОГԵրբ մենք քննարկում ենք Ղազախստանում տիրող վիճակը, պետք է դրան նայենք նախ տեղի հայկական համայնքի անվտանգության տեսանկյունից, ապա փորձենք հասկանալ, թե այդ բախումները ինչ հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Մնացած հարցերը, թե ովքեր են կանգնած այդ իրադարձությունների հետևում, մեզ համար մեծ նշանակություն չպետք է ունենա, միևնույն է, մենք չենք կարող ազդել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական պայքարի վրա, այն էլ Ղազախստանում։
Փաստ է, որ վտանգված է Ղազախստանի հայերի կյանքը, քանի որ այնտեղ իրավիճակը քաղաքացիական պատերազմ է, բացի դա, Հայաստանից ուղարկված 100 հոգանոց զինված ջոկատը լավ առիթ է տալու թուրքական ազդեցության տակ գտնվող խմբերին թիրախավորել տեղի հայերին։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար սպասելիքներին, ապա ղազախական իրադարձություններից է կախված, թե ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության տևողությունը։ Ես կարծում եմ, որ Ղազախստանի դեպքերը Փաշինյանի վերջի սկիզբն են։
Ղազախստանում ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք պետք է սպանեն ՀԱՊԿ-ի ուղարկած զինվորներին։ Աստված մի արասցե, եթե մի հայ զինվորի գլխից մի մազ պակասի։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



