Վտանգված է Ղազախստանի հայերի կյանքը. Նաիրի Հոխիկյան
BLOGԵրբ մենք քննարկում ենք Ղազախստանում տիրող վիճակը, պետք է դրան նայենք նախ տեղի հայկական համայնքի անվտանգության տեսանկյունից, ապա փորձենք հասկանալ, թե այդ բախումները ինչ հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Մնացած հարցերը, թե ովքեր են կանգնած այդ իրադարձությունների հետևում, մեզ համար մեծ նշանակություն չպետք է ունենա, միևնույն է, մենք չենք կարող ազդել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական պայքարի վրա, այն էլ Ղազախստանում։
Փաստ է, որ վտանգված է Ղազախստանի հայերի կյանքը, քանի որ այնտեղ իրավիճակը քաղաքացիական պատերազմ է, բացի դա, Հայաստանից ուղարկված 100 հոգանոց զինված ջոկատը լավ առիթ է տալու թուրքական ազդեցության տակ գտնվող խմբերին թիրախավորել տեղի հայերին։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար սպասելիքներին, ապա ղազախական իրադարձություններից է կախված, թե ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության տևողությունը։ Ես կարծում եմ, որ Ղազախստանի դեպքերը Փաշինյանի վերջի սկիզբն են։
Ղազախստանում ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք պետք է սպանեն ՀԱՊԿ-ի ուղարկած զինվորներին։ Աստված մի արասցե, եթե մի հայ զինվորի գլխից մի մազ պակասի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



