Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում, բնակիչներ են տարհանվել․ Տեսանյութ
ВИДЕОՀունվարի 5-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:
Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու, որոնցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



