Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում, բնակիչներ են տարհանվել․ Տեսանյութ
ՎԻԴԵՈՀունվարի 5-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:44-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:
Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու, որոնցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



