Հրդեհ Իջևան քաղաքում. ԱԻՆ
ОБЩЕСТВОՀունվարի 2-ին, ժամը 10։14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցում` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կենդանիների կերերի խանութի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:26-ին: Խանութի մոտակայքում այրվել է խոտածածկույթ (մոտ 30 քմ), նկուղային հարկում՝ (մոտ 60 քմ) կուտակված ստվարաթղթե արկղեր և մասամբ ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 35 քմ։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



