Հրդեհ Իջևան քաղաքում. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 2-ին, ժամը 10։14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցում` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կենդանիների կերերի խանութի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:26-ին: Խանութի մոտակայքում այրվել է խոտածածկույթ (մոտ 30 քմ), նկուղային հարկում՝ (մոտ 60 քմ) կուտակված ստվարաթղթե արկղեր և մասամբ ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 35 քմ։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



