Ամանորյա միջոցառում Արցախում՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից
ОБЩЕСТВОՌուս-հայկական հումանիտար նախաձեռնություններին աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտում Ամանորին նվիրված միջոցառում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների համար։




Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջունել ու շնորհավորանքի խոսք է հղել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովը։
Արցախցի փոքրիկների համար նախատեսված նվերները հանձնել է ՌԴ Պետական դումայի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տեղակալ, պատգամավոր Վալերի Միլոնովը («Միացյալ Ռուսաստան» կուսակցություն)։ Միջոցառման շրջանակներում ռուս պատգամավորը կերպարանափոխվել էր Ձմեռ պապիկի։ Մանուկների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր հյուրասիրություն։


«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 30-ին տոնական միջոցառում կկազմակերպվի նաև Արցախում ռուսական համայնքի երեխաների համար, որոնց կհանձնվեն նվերներ։
Հիմնադրամի նախագահ Արամայիս Ալբերտի Կամալովի ուղերձը կցվում է։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի ակտիվ աջակցությամբ։Հիմնադրամի առաքելությունն է զարգացնելու ռուս-հայկական հումանիտար և մշակութային բազմակողմանի կապերն ու խրախուսելու նախաձեռնությունները։Հիմնադրամի նախագահը ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովն է։


1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



