Ամանորյա միջոցառում Արցախում՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից
SOCIETYՌուս-հայկական հումանիտար նախաձեռնություններին աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտում Ամանորին նվիրված միջոցառում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների, վիրավորների և տեղահանված ընտանիքների շուրջ 600 երեխաների համար։




Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջունել ու շնորհավորանքի խոսք է հղել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովը։
Արցախցի փոքրիկների համար նախատեսված նվերները հանձնել է ՌԴ Պետական դումայի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տեղակալ, պատգամավոր Վալերի Միլոնովը («Միացյալ Ռուսաստան» կուսակցություն)։ Միջոցառման շրջանակներում ռուս պատգամավորը կերպարանափոխվել էր Ձմեռ պապիկի։ Մանուկների ու նրանց ծնողների համար կազմակերպվել էր հյուրասիրություն։


«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 30-ին տոնական միջոցառում կկազմակերպվի նաև Արցախում ռուսական համայնքի երեխաների համար, որոնց կհանձնվեն նվերներ։
Հիմնադրամի նախագահ Արամայիս Ալբերտի Կամալովի ուղերձը կցվում է։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի ակտիվ աջակցությամբ։Հիմնադրամի առաքելությունն է զարգացնելու ռուս-հայկական հումանիտար և մշակութային բազմակողմանի կապերն ու խրախուսելու նախաձեռնությունները։Հիմնադրամի նախագահը ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական-գիտակրթական կենտրոնի տնօրեն Արամայիս Ալբերտի Կամալովն է։


1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



