Երևանում ոսկու արհեստանոցի հրդեհը մարելու ժամանակ մահացել է 62-ամյա տղամարդ
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին` ժամը 06.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ :
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, թիվ 35 տան բնակիչ` 1953թ. ծնված Ս. Գ.-ը, (նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ սրտային անբավարարություն), հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբի 1-ին փողոցի թիվ 37 տանը հարակից ոսկու արհեստանոցում (պատկանում է Հ. Ս.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.04-ին, մարվել` 07.24-ին: Այրվել է արհեստանոցը՝ գույքով (45քմ):
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



