Երևանում ոսկու արհեստանոցի հրդեհը մարելու ժամանակ մահացել է 62-ամյա տղամարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին` ժամը 06.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ :
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, թիվ 35 տան բնակիչ` 1953թ. ծնված Ս. Գ.-ը, (նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ սրտային անբավարարություն), հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբի 1-ին փողոցի թիվ 37 տանը հարակից ոսկու արհեստանոցում (պատկանում է Հ. Ս.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.04-ին, մարվել` 07.24-ին: Այրվել է արհեստանոցը՝ գույքով (45քմ):
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



