Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում․ համագյուղացիները ներկայացել են բաժին
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն, իսկ 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:
Հանգամանքները պարզվում են:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



