Վիճաբանություն և կրակոցներ Բերքանուշ գյուղում․ համագյուղացիները ներկայացել են բաժին
SOCIETYԴեկտեմբերի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ դեկտեմբերի 21-ին Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն, իսկ 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:
Հանգամանքները պարզվում են:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



