Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետի թեկնածությունը կհաստատի մինչեւ տարեվերջ
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նոր վարչապետի եւ կառավարության հաստատման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսնակի խոսքով՝ վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է խորհրդակցություն անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ եւ 7-օրյա ժամկետից ոչ ուշ վարչապետի նոր թեկնածու առաջադրի:
«Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին կքննարկի այդ հարցը, կնշի նոր վարչապետի թեկնածուի անունը եւ կդիմի նախագահին՝ առաջարկելով այդ թեկնածությունը ներկայացնել խորհրդարանին»,- ասել է Ուսուպաշվիլին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



