Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետի թեկնածությունը կհաստատի մինչեւ տարեվերջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նոր վարչապետի եւ կառավարության հաստատման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսնակի խոսքով՝ վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է խորհրդակցություն անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ եւ 7-օրյա ժամկետից ոչ ուշ վարչապետի նոր թեկնածու առաջադրի:
«Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին կքննարկի այդ հարցը, կնշի նոր վարչապետի թեկնածուի անունը եւ կդիմի նախագահին՝ առաջարկելով այդ թեկնածությունը ներկայացնել խորհրդարանին»,- ասել է Ուսուպաշվիլին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



