Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել 5 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:42-ին: Այրվել են արտահոսած գազը և բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



