Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված
SOCIETYԴեկտեմբերի 18-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել 5 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:42-ին: Այրվել են արտահոսած գազը և բնակարանի կախովի առաստաղից մոտ 1 քմ հատված:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



