Ադրբեջանում մեկնարկել է երկու հայ ռազմագերու դատավարությունը
ОБЩЕСТВОԱյսօր Ադրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Իշխան Աշոտի Սարգսյանի եւ Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Իշխան Սարգսյանին եւ Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Դատական նիստի ընթացքում ճշտվել են ռազմագերիների անկետային տվյալները։ Իշխան Սարգսյանը հայտնել է, որ նախկինում դատվածություն չի ունեցել, ստացել եւ ծանոթացել է դատարանի տրամադրած նյութերի հետ։ Նաեւ ասել է, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն եւ ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Վլադիմիր Ռաֆայելյանն էլ հայտնել է, որ ապրում է Հայաստանի Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու որդի, նախկինում դատվածություն չի ունեցել, ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



