Ադրբեջանում մեկնարկել է երկու հայ ռազմագերու դատավարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ադրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Իշխան Աշոտի Սարգսյանի եւ Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Իշխան Սարգսյանին եւ Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Դատական նիստի ընթացքում ճշտվել են ռազմագերիների անկետային տվյալները։ Իշխան Սարգսյանը հայտնել է, որ նախկինում դատվածություն չի ունեցել, ստացել եւ ծանոթացել է դատարանի տրամադրած նյութերի հետ։ Նաեւ ասել է, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն եւ ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Վլադիմիր Ռաֆայելյանն էլ հայտնել է, որ ապրում է Հայաստանի Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու որդի, նախկինում դատվածություն չի ունեցել, ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



