Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ
ОБЩЕСТВОՅունիբանկն իրավաբանական և ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Սահմանվել են հետևյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից և արժույթից.
- իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
- ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:
«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը և ազգային տնտեսության զարգացմանը: Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր և միջին բիզնեսի համար», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով, Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) և այլն:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



