Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ
SOCIETYՅունիբանկն իրավաբանական և ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Սահմանվել են հետևյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից և արժույթից.
- իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
- ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:
«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը և ազգային տնտեսության զարգացմանը: Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր և միջին բիզնեսի համար», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով, Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) և այլն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



