Հարգելի՛ քաղաքապետ Տարոն Մարգարյան, ո՞րն է տոնական օրերին դպրոցում հերթապահության իմաստը
БЛОГՕվսաննա Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ քաղաքապետ Տարոն Մարգարյան:
Շնորհակալություն եմ հայտնում մեզ՝ ուսուցիչներիս մատուցած հերթական «հաճելի» անակնկալի համար, այն է՝ հունվարի 3-10-ը ներառյալ՝ առավոտյան 11:00-ից մինչև 15:00-ը, դպրոցում հերթապահություն սահմանելը:
Նախ՝ Դուք տեղյա՞կ եք այդ շրջաբերականից, որն ուղարկվել է դպրոցի տնօրեններին: Եթե այո, ապա ո՞րն է հերթապահության իմաստը, երբ դպրոցում աշակերտ չկա, ողջ հանրապետությունը հանգստանում է, իսկ աշխատանքային օրերը վերսկսվելու են հունվարի 11-ից: Եթե տեղյակ չեք, ապա ո՞ւմ «պայծառ» ուղեղում է նման «փայլուն» միտք ծագել:
Պարո՛ն քաղաքապետ, Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է ոչ աշխատանքային օրերը՝ տոնական և հիշատակի օրերը: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը. «Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար»:
Նույն օրենսգրքի 185-րդ հոդվածն ասում է. «1. Հանգստյան և սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը, եթե դա նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր, կամ այդ օրն ավելացվում է ամենամյա արձակուրդին:
2. Աշխատանքի ժամանակացույցով հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով»:
Հարգելի՛ քաղաքապետ, ինչպես գիտեք, դպրոցներն աշխատում են հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, հանգստանում են շաբաթ-կիրակի: Բացատրեք, խնդրեմ, հունվարի 9-ին և 10-ին (շաբաթ-կիրակի) հերթապահելու իմաստը: Եթե այս ամենն իր տրամաբանական բացատրությունը չունենա, ինձ մնում է միայն տրված հրամանի հեղինակին դիմել մեծն Թումանյանի խոսքերով. «Ակու՜նք իմաստության»:
Պարո՛ն Տարոն Մարգարյան, հուսամ՝ կպատասխանեք:
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»
4
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
5
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана



