Թուրքիայում տղամարդուն ձերբակալել են Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում տղամարդուն ձերբակալել են նախագահ Ռեջեփ Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար։ Ինչպես հայտնում է T24 կայքը, միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Զոնգուլդակ նահանգում։
Ոմն Ա.Շ.-ն մտել է Էրեղլիի շրջանի ղեկավարի աշխատասենյակ, պատից հանել Էրդողանի դիմանկարն ու գցել գետնին։ Ականատեսների վկայությամբ՝ նա նաեւ անիծել է նախագահին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ ստուգման, այնուհետեւ՝ ոստիկանության Էրեղլիի բաժին։ Կիրակի օրը նա կանգնել է դատարանի առջեւ ու ձերբակալվել է նախագահին «վիրավորելու» համար։
2014 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Էրդողանին վիրավորելու համար ընդհանուր առմամբ հետաքննվել է 38 581 մարդ։ Ըստ BirGün-ի, ավելի քան 12 000 մարդ, այդ թվում՝ 318 անչափահաս, դատարանի առջեւ է կանգնել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



