Թուրքիայում տղամարդուն ձերբակալել են Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում տղամարդուն ձերբակալել են նախագահ Ռեջեփ Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար։ Ինչպես հայտնում է T24 կայքը, միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Զոնգուլդակ նահանգում։
Ոմն Ա.Շ.-ն մտել է Էրեղլիի շրջանի ղեկավարի աշխատասենյակ, պատից հանել Էրդողանի դիմանկարն ու գցել գետնին։ Ականատեսների վկայությամբ՝ նա նաեւ անիծել է նախագահին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ ստուգման, այնուհետեւ՝ ոստիկանության Էրեղլիի բաժին։ Կիրակի օրը նա կանգնել է դատարանի առջեւ ու ձերբակալվել է նախագահին «վիրավորելու» համար։
2014 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Էրդողանին վիրավորելու համար ընդհանուր առմամբ հետաքննվել է 38 581 մարդ։ Ըստ BirGün-ի, ավելի քան 12 000 մարդ, այդ թվում՝ 318 անչափահաս, դատարանի առջեւ է կանգնել:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



