ԱՄՆ-ում փոթորկի հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել
ОБЩЕСТВОԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ ԱՄՆ Կենտուկի նահանգում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, զոհերի թիվը կարող է հասնել 100-ի, հայտնում է Fox News-ը։
Նա նշել է, որ փոթորիկն ամենակործանարարն է եղել նահանգի պատմության մեջ:
«Մահացածների թիվը այժմ հասնում է 70-ի, բայց իրականում այն կարող է հասնել 100-ի մինչև օրվա վերջ», - ասել է Բեշիրը:
Նա հավելել է, որ փոթորկից տուժած շրջաններում եղել են «լուրջ և զգալի վնասներ»։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Իլինոյս, Միսսուրի, Արկանզաս, Կենտուկի և Թենեսի նահանգներում փոթորիկի և տորնադոյի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



