ԱՄՆ-ում փոթորկի հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ ԱՄՆ Կենտուկի նահանգում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, զոհերի թիվը կարող է հասնել 100-ի, հայտնում է Fox News-ը։
Նա նշել է, որ փոթորիկն ամենակործանարարն է եղել նահանգի պատմության մեջ:
«Մահացածների թիվը այժմ հասնում է 70-ի, բայց իրականում այն կարող է հասնել 100-ի մինչև օրվա վերջ», - ասել է Բեշիրը:
Նա հավելել է, որ փոթորկից տուժած շրջաններում եղել են «լուրջ և զգալի վնասներ»։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Իլինոյս, Միսսուրի, Արկանզաս, Կենտուկի և Թենեսի նահանգներում փոթորիկի և տորնադոյի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



